Պարկեշտ չեն համարվում այն աղջիկները, ովքեր անընդհատ տանն են նստած, ոչ մի տեղ չեն գնում, չեն շփվում ոչ մեկի հետ, այլ նրանք, ովքեր ուր էլ գնան, միևնույն է, կթողնեն դաստիարակված և շնորհքով մարդու տպավորություն։ Ներկայացնում ենք այն գծերը, որոնք իրականում պետք է ունենա պարկեշտ աղջիկը։
Նա երբևէ չի քննարկում ուրիշի արտաքինը։ Ոչ ոք իրավունք չունի քննարկելու դիմացինի արտաքին տեսքը, և նրա ավելորդ քաշը ոչ ոքի չի վերաբերում։
Պարկեշտ աղջիկը երբեք թերահավատորեն չի վերաբերվի դիմացինի զգացմունքներին։ Ցավոք, շատերը չեն սովորել հարգել դիմացինի անհանգստությունները և զգացմունքները, ինչի պատճառով շատ հաճախ շրջապատում մարդիկ նեղացնում, վիրավորում են միմյանց։
Նա երբեք չի մեղադրի զոհի կարգավիճակում հայտնված մարդուն, այլ կփորձի օգնել։ Պարկեշտ աղջկանից չես լսի «Ինքն է մեղավոր» արտահայտությունը։
Նա չի մեղադրում ծնողներին։ Նրանք, ովքեր ինչ-որ հարցում մեղադրում են ծնողներին, պետք է հասկանան, որ վաղուց մեծացել են և իրենք են պատասխանատու իրենց կյանքի ու քայլերի համար։
Նա օգնում է մարդկանց, բայց մտածելով։ Մինչ օգնություն ցույց տալը փորձում են ճշտել՝ արդյոք դիմացինն ունի դրա կարիքը, քանի որ հարգում են դիմացինի կարծիքը և անձնական տարածքը։