Ժամանակին Քրիստա Մակկենիին ճանաչում էին որպես ակրոբատի։ Նրան նույնիսկ հրավիրում էին Playboy ամսագրում լուսանկարվելու։

Նրան հիմա ոչ ոք չի ճանաչում, և կինը ստիպված է գոյատևել մուրացկանությամբ։ Հիմա Քրիստին 63 տարեկան է, և նրա օրվա մի մասն անցնում է փողոցներում։

70-ականներին նրան անվանում էին «Սարդ կին», քանի որ Քրիստին կարողանում էր վերջույթները ցնցող կերպով «խճճել»։ Նա գիտեր ինչպես զարմացնել և հիացնել հանդիսատեսին։

Սակայն տարիքն առնելու հետ վերջացան ներկայացումները։ Նրան սկսեցին ավելի քիչ հրավիրել ելույթների և չճանաչել հեռուստատեսությամբ, իսկ Playboy-ը չեղյալ հայտարարեց պայմանագիրը՝ նշելով, որ նրա տարիքին շապիկի համար լուսանկարահանվելն արդեն հարիր չէ։ Այսպես Մակկենան հայտնվեց փողոցում։

Հիմա նրան կարելի է հանդիպել Գրանդ-Ռապիդս քաղաքի տարբեր փողոցներում։ Նախկին մոդելը նստած է գրվածքով․ «Ես 60 տարեկան եմ, ինձ աշխատանք է պետք, օգնեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել