Հրեա Ռոնիտ Բարանգան մասնագիտությամբ հոգեբան է, բայց նա ունի ևս մեկ մասնագիտություն, որի միջոցով ստեղծում է գլուխգործոցներ։ Ռոնիտը կերամիկայից սպասք է պատրաստում, որն ինքնատիպ է և շատ հաճախ՝ սարսափելի։ Հրեա արվեստագետը աշխատում է հիմնականում կավով և ճենապակիով։ Նա ասում է, որ ստեղծագործում է ըստ տրամադրության։ Չնայած սա նրա համար ոչ այնքան մասնագիտություն է, որքան նախասիրություն, կինը բավականին լուրջ է մոտենում գործին, և նրա աշխատանքներն արդեն ցուցադրվում են Իսրայելում, Անգլիայում, Իտալիայում, Կանադայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել