Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանը հետաքրքրված է անօդաչու սարքեր գնելու հարցում, որոնք արտադրվելու են ՌԴ Աստրախանի շրջանի «Լոտոս» հատուկ տնտեսական գոտում, հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը` հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:

«Լոտոս» հատուկ տնտեսական գոտու դիտորդական խումբը, Աստրախանի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիլկինի ներկայացուցչությամբ, հավանության է արժանացրել «ИнПроект»-ի բիզնես-նախագիծը` ներկայացված տնտեսական գոտու աշխատանքների կատարման հավակնորդի համար:

«Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ինֆորմացիոն-վերլուծական կենտրոն` տեղեկատվության հավաքման եւ մշակման համար, որոնք կստացվեն ծովային ու սեփական արտադրության անօդաչու սարքերից»,-ասել է «Լոտոս» հատուկ տնտեսական գոտու գլխավոր տնօրեն Սերգեյ Միլուշկինը` նշելով, որ աշխատանքների կատարման հավակնորդի դերում «ИнПроект»-ը կմնա մինչեւ տարեվերջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել