Panorama.am-ը գրում է.

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, ավելին, մենք շարունակելու ենք խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով` Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ-ում. «Ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ համար էական նշանակություն ունի, դա 180 մլն-անոց շուկա է: Այսինքն` ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակիցն է, և մենք շարունակելու ենք  Ռուսաստանի հետ խորացնել մեր հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ հնարավոր ուղղություններով»:

Մյուս կողմից, ըստ նրա, առանցքում ունենալով պետական և ազգային շահը, պետք է համագործակցել և զարգացնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի հետ, ինչ արդեն առկա է ստորագրված համաձայնագրում:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ կասեն հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, ՀՀ-ն շարունակելու է իրականացնել արտաքին քաղաքականություն, որն առաջին հերթին բխում է պետական և ազգային շահերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել