Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը իր ինքնակենսագրականում գրել է, թե ինչպես կարող էր 2013 թվականին հեռանալ «Ռեալ Սոսյեդադից» և հայտնվել «Արսենալում».

«Ես երկար ժամանակ էի սպասում, սակայն լուրեր չկային: Այնուհետև իմ գոծակալը զանգեց «Արսենալի» գլխավոր սկաուտին, վերջինս ասաց, որ պետք է համբերենք, քանի որ Վենգերն իրոք հետաքրքրվում էր իմ ծառայություններով:

Տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ գործակալս հայտնեց ինձ, որ «Արսենալն» այլևս չի ցանկանում ձեռք բերել իմ տրանսֆերը:

Չեմ սիրում, երբ ինձ ինչ-որ բան են խոսք տալիս և չեն կատարում: Որոշ ժամանակ անց գործակալս տեղեկացրեց, որ «Արսենալը» նորից ցանկանում է գնել ինձ, սակայն ես պատասխանեցի, որ նրանք կարող են մոռանալ իմ մասին»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է «Dailymaily»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել