Բարձր ինտելեկտով մարդը տարբերվում է նրանով, որ նա կարողանում է տքնաջան աշխատել, անընդհատ ընդլայնում է սեփական գիտելիքների և ունակությունների հորիզոնը և փնտրում է պատասխաններ իր հարցերին։ Ստուգեք ձեզ՝ արդյո՞ք ձեր մեջ առկա են այս նշանները, որոնք բնութագրում են խելացի մարդուն։

1. Պրոբլեմներ շփումներում

Բարձր ինտելեկտով մարդը հաճախ լինում է, այսպես ասած, սոցիալապես չհարմարվող։ Նրա համար միշտ չէ, որ հարմարավետ է գտնվել մարդկանց մեջ և վարել «բարձրաշխարհիկ» զրույցներ։ Նա չի կարողանում և չի ուզում շարժվել համընդհանուր հոսքի հետ։

2. Ինքնաքննադատություն

Այսպիսի մարդիկ հակված են ինքնաքննադատության։ Նրանք նաև սպասում են քննադատություններ շրջապատից և անհանդուրժող են սեփական անձի հանդեպ, երբ տեսնում են սեփական թերությունները։ Նրանք կարող են «ուտել» իրենց ներսից մանրուքների պատճառով, բայց նրանք միշտ ունեն ցանկություն աշխատելու իրենց վրա և ինքնակատարելագործվելու։

3. Նրանց համար դժվար է սիրահարվելը

Նրանք շատ զգույշ են և զուսպ։ Ծանոթանալով նոր մարդկանց հետ՝ նրանք միշտ վերլուծում են այդ մարդկանց մինուսներն ու պլյուսները, ինչն էլ սկզբունքորեն չի թողնում նրանց ինչ-որ մեկին սիրահարվել։ Երբ մարդը ոսկոր առ ոսկոր ուսումնասիրված է, ռոմանտիկայի համար տեղ չի մնում։

4. Անընդհատ մտավոր գործընթացներ

Խելացի մարդու ուղեղը երբեք հանգստի մեջ չի գտնվում։ Նա անընդհատ մտածում է պրոբլեմների լուծման վրա և ժամանակի մեծ մասը անցկացնում է մտորումներով։ Կողմնակի մարդու համար այդպիսի ինտելեկտուալը հաճախ թվում է փակ և լռակյաց ինտրովերտ։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել