««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կո­չումներ շնորհելու կարգը: Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ և երաշխավորությամբ: Հա­սարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին և կեն­սագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգևատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակա­կան կազմակերպությունները, որպեսզի որևէ ազատամարտիկի ներկայացնեն պարգևատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորա­գիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքա­կան, պետական գործիչները, բարձրաստիճան հոգևորականները և այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարևոր չէ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել