Լա տոմատինո․ սա իսպանական ամենամյա փառատոն է, որ անց է կացվում Բունյոլ քաղաքում։ Այն տեղի է ունենում օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։

Փառատոնի ժամանակ յուրաքանչյուր մասնակից մյուսների վրա լոլիկներ է նետում։

Պայմաններից մեկն է՝  պարտադիր կեղևահանել լոլիկը՝ ավելորդ վնասվածքներից խուսափելու համար։ Բեռնատարներով լոլիկներն այդ օրը տեղափոխում են այստեղ։

Այս «լոլիկամարտը» շատ զբոսաշրջիկների է գրավում։ Այն ընդամենը մի քանի ժամ է տևում, ինչից հետո կեղտոտվածներին լողացնում են և շարունակում ուրախությունը մրցույթներով, պարերով, համերգներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել