Facebook-ի վրացական հատվածի գլխավոր քննարկումների այժմյան թեման «ԼԳԲՏ Վրաստան» կազմակերպության նախկին ղեկավար Դավիդ Միխայիլ Շուբլաձեն է, ով ԱՄՆ-ում ամուսնացել է տղամարդու հետ։

Սոցկայքում նրա հրապարակած հարսանեկան արարողության լուսանկարը բուռն արձագանքների և մեկնաբանությունների արժանացավ։

Երջանիկ զույգը կրում էր ազգային հագուստ։ Իսկ պսակադրությունն անց էր կացնում կին։ Լուսանկարը վերնագրված էր «Մեծ սիրով՝ Կորկոտային և Բրեգաձեին» խորագրով։ Այս քայլով նա դիմում էր «Վրացական երթ» կազմակերպության ղեկավարներ Գիո Կորկոտաշվիլիին և Սանդրո Բրեգաձեին, ովքեր Վրաստանում ակտիվ ելույթ են ունենում համասեռամոլության քարոզի դեմ։

Լուսանկարի մեկնաբանություններում ընկերները շնորհավորում են նրանց։

Իսկ օգտատերերի զայրույթն ամենաառաջին հերթին կապված էր ազգային հագուստի հետ։ Նրանց նյարդայնացրել էր, որ ոչ ավանդական զույգը հագել է ավանդական հագուստ։

«Թե ինչ են իրենք անում, դա իրենց անձնական գործն է, փորձում եմ չխախտել մարդու անձնական տարածության և կյանքի իրավունքը, բայց գործածել վրացական առնականության ու արժանապատվության խորհրդանիշը՝ անարգանք է վրացական արժանապատվության հանդեպ»,-  գրել է օգտատերերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել