Aysor.am-ը գրում է.

Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների, այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից նախաձեռնած երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիա հերթական փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների կամ դաշնակցային հարաբերություների հաշվին: Ռուսաստանը ուժեղ է, որքան ուժեղ են նրա դաշնակիցները: Այնպես որ՝ ուժեղ Հայաստանը, զարգացող Հայաստանն իր պոտենցիալով կարող է ավելի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերություններին ու անվտանգության ապահովմանը», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել