Panorama.am-ը գրում է.

2017 թ. Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխադարձ առևտրի ծավալները նշանակալիորեն աճել են: Այդ մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Չնայած այն հանգամանքին, որ տնտեսության մեջ ընդհանուր առմամբ դեռ որոշ բացասական միտումներ կան, որոնք, իհարկե, ազդել են տնտեսական կապերի ներկա վիճակի վրա, այդուհանդերձ, 2016 -ի համեմատ՝ 2017 թ. երկկողմ առևտրի աճի ակնհայտ միտում է նկատվել»,- ասել է նա:

2017 թ. Հայաստանի ու Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձ առևտրի 38 տոկոս աճ է գրանցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել