Մեր օրերում ամեն ինչ փոխվել է․ եթե նախկինում Մոխրոտիկն իր կյանքի ընկերոջը գտնելու համար պետք է պարահանդեսի մասնակցեր, ապա այսօր դա այդպես չէ։ Օրինակ՝ Մերի Էլիզաբեթ Դոլանդսոնը՝ Դանիայի արքայադուստրը, իր արքայազնին հանդիպել է բար-սրճարանում, իսկ Քեյթ Միդլթոնն էլ արքայազն Ուիլյամի հետ ծանոթացել է համալսարանում։ Շուտով դերասանուհի Մեգան Մարքլն էլ կմիանա արքայական ընտանիքին՝ 2018-ի գարնանն ամուսնանալով արքայազն Հարրիի հետ։ 

Ահա, ձեզ ենք ներկայացնում 10 դեպք, երբ «հասարակ մահկանացուներն» ամուսնացել են արքայական ընտանիքի անդամների հետ։

Շերլին (Մոնակոյի իշխանուհի)

Charlene Wittstock — Princess of Monaco

Շերլինը նախկին օլիմպիական լողորդ է։ Հենց լողի շնորհիվ էլ նա գտավ իր ամուսնուն։ Նա ու Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը հանդիպել են 2000 թվականին Մոնակոյում տեղի ունեցած լողի մրցումներից մեկի ժամանակ։ Զույգը 2006 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին որոշեց հրապարակայնորեն հանդես գալ հանրության առաջ։ 2011-ի հուլիսին էլ նրանք ամուսնացան։

Քեյթ Միդլթոն, Քեմբրիջի դքսուհի

Kate Middleton — Duchess of Cambridge

Քեյթը սովորում էր «Սուրբ Էնդրյու» համալսարանում, երբ հանդիպեց արքայազն Ուիլյամին։ 2001 թվականն էր, երբ նրանք սկսեցին հանդիպել։ Երկար տարիներ միասին լինելուց հետո 2011 թվականի ապրիլի 29-ին զույգը որոշեց պսակադրվել։

Սոֆյա Հելքվիսթ, Վերմլինդի դքսուհի

Արքայական ընտանիքի հարսը դառնալուց առաջ Սոֆիան մոդել և հեռուստահաղորդավար էր։ 2010 թվականին արքայազն Կառլ Ֆիլիպն ու Սոֆյան սկսեցին հանդիպել, որից 5 տարի անց՝ 2015-ի հունիսին, ամուսնացան։

Լետիսիա Օրտիս, Իսպանիայի թագուհի

Letizia Ortiz — Queen of Spain

Լետիսիան հասարակ լրագրող էր, ով անհաջող ամուսնության արդյունքում բաժանվել էր ամուսնուց։ Սակայն բախտը նրան նորից ժպտաց. նա ամուսնացավ Իսպանիայի Արքայազն Ֆիլիպ VI-ի հետ։ 2014 թվականին Ֆիլիպի հոր մահից հետո նա դարձավ Իսպանիայի թագավոր, իսկ Լետիսիան՝ թագուհի։

Մերի Ագաթ Օդիլ Քավալիեր, Դանիայի թագաժառանգ

Ամուսնուն հանդիպելուց առաջ Մերին մարքեթինգի ոլորտում արդեն կայացած կարիերա ուներ։ Նա արքայազն Յոակիմին հանդիպեց իր ընկերներից մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ։ Սկզբում Մերին տատանվում էր՝ ամուսնանա՞լ արքայական ընտանիքի թագաժառանգի հետ, թե՞ ոչ, սակայն 2008 թվականի մայիսի 8-ին նրանք պաշտոնապես ամուսնացան։

Մեգան Մարքլ, ապագա դքսուհի

Related image

Քենինգթոնյան պալատն ու Քլարենս տունը երկուշաբթի հանդես եկան հայտարարությամբ, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին նշանադրվել են, ինչը նշանակում է, որ շուտով ևս մի արքայական պսակադրություն է տեղի ունենալու։ Մեգան Մարքլը դերասանուհի և մոդել է, ով նաև զբաղվում է ձեռնակատիրական և մարդասիրական գործունեությամբ։ Հարրին դեռ 2 տարի առաջ էր Մեգանին տեսել «Suits» հեռուստասերիալում և միանգամից սիրահարվել։ Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ երկուսի ընդհանուր ընկերներից մեկի կազմակերպած հավաքույթի ընթացքում, որից հետո էլ ծնվեց նրանց ողջ սիրավեպը։ Նրանց ամուսնության օրը դեռևս պահվում է գաղտնի կամ միգուցե դեռ որոշված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել