Մակերիկամների հոգնածությունն այնպիսի ախտորոշում չէ, որը կարող եք լսել Ձեր բժշկից, սակայն այն առաջանում է այն բանի արդյունքում, երբ մակերիկամները փորձում են հաղթահարել Ձեր ամենօրյա հոգնածությունն ու սթրեսը։

Այն բնութագրվում է հոգնածության զգացումով և ախտորոշելի է դառնում միայն 4-րդ փուլում, երբ վերածվում է մակերիկամային անբավարարության։

Դեպքերի նման զարգացումից խուսափելու համար BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 8 ախտանիշ, որոնք կարող են առաջանալ մակերիկամների հոգնածությունից։ Այս ախտանիշներն առանձին վերցված ոչինչ չեն նշանակում, սակայն եթե նկատում եք սրանցից մի քանիսը կամ բոլորը, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

  • Անքնություն՝ նույնիսկ հոգնած օրվանից հետո

  • Կարճ մարզումներից հետո չափազանց մեծ հոգնածության զգացում, որի պատճառով դժվարանում եք նորմալ կենսակերպ վարել։
  • Հորմոնալ անհավասարկշռվածություն, որը կարող է արտահայտվել գիրացմամբ, չոր մաշկով ու մազերով։
  • Զայրույթ և դեպրեսիա, ինչի պատճառը ինքներդ էլ դժվարանում եք հասկանալ։

  • Աղի կտրուկ փոխված պահանջ
  • Չորություն և ցավեր հոդերի շրջաններում
  • Օրվա ընթացքում սուրճի մեծ պահանջ և օգտագործում

  • Վատ մարսողություն՝ անկախ օգտագործված սննդի որակից ու առողջարարությունից։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել