Նոր տարին արդեն մոտենում է, ուստի ժամանակն է որոշել Ամանորը դիմավորելու հագուստը: Կարևոր է կատարել ճիշտ ընտրություն, որպեսզի տարվա տիրակալը՝ Դեղին Շունը, գոհ մնա:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում Ամանորը դիմավորելու համար նախընտրելի հագուստի տարբերակներ:
Դեղին գույնի հագուստ

Դեղին Շան տարին դիմավորելու համար նախընտրելի են դեղինի բոլոր երանգները:

Ոսկեգույն փայլ ունեցող հագուստ

Փայլփլուն կտորները և հատկապես ոսկեգույն փայլ ունեցողները պարզապես հիանալի են Դեղին Շան տարին դիմավորելու համար:

Թավշյա և վելվետից հագուստ

2018-ի գլխավոր թրենդները հենց այս կտորներն են:

Կարմիր զգեստ

Կարմիրը մշտապես ասոցացվում է Ամանորի հետ, ուստի, այս գույնն ընտրելով, հաստատ չեք սխալվի:

Գործած բլուզ

Եթե պլանավորում եք Ամանորը դիմավորել տանը, ապա ընտրեք հարմարավետ և տաք գործած բլուզ, ցանկալի է՝ տարվա գույների մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



