Արգենտինայի Կորդովա քաղաքի բնակչուհին այգին մշակելու մկրատով կտրել է 40-ամյա սիրեցյալի առնանդամը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

26-ամյա Բրենդա Բարատինին հարձակվել էր տղամարդու վրա կիրակի առավոտյան, երբ նա քնած է եղել։ Բրենդան գործածել է սեկատոր՝ նրա սեռական օրգանները կտրելու համար։

Տուժածին հիվադանոց են տեղափոխել։ Նա շատ արյուն է կորցրել, սակայն վիճակը կայուն է։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Դեռևս պարզված չէ, թե կոնկրետ ինչն է հրահրել կնոջը հանցագործության։ Նրան ձերբակալել և ուղարկել են հոգեբուժական հետազոտման։

Արգենտինական Los Andes պարբերականի տվյալներով՝ Բարատինիի փաստաբանն առաջ է քաշում տեղի ունեցածի այլ վարկած։ Նա հաստատում է, որ տուժածը փորձել է բռնաբարել իր պաշտպանյալին, և նա ստիպված է եղել պաշտպանվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել