Հարավկորեական Samsung ընկերությունը մշակել է մարտկոց՝ գրաֆենի հատուկ տարրի (գրաֆիտից ստացվող ածխածնի տարր) կիրառմամբ, որի օգնությամբ սմարթֆոնը լիցքավորվում է 12 րոպեում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Գիտնականների խումբը հաջողությամբ գնդեր է սինթեզել գրաֆենից։ Շնորհիվ նորույթի՝ մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում հնգակի արագ, քան սովորական լիթիում-իոնային մատկոցինը։

Նշվում է, որ «գրաֆենային գնդերը» նաև երկարացնում են մարտկոցի ծառայության ժամկետը։

Ընկերությունն արդեն այդ մշակման արտոնագրային հայտեր է ներկայացրել ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել