ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հնացած փաստաթուղթ է։ Այն վերախմբագրելու կարիք կա։

ՀՀ նախագահի 2007թ. հրամանագրով ընդունված ՀՀ ազգային անտանգության ռազմավարությունն այլևս արդիական չէ, այն պետք է «վերակենդանացնել»՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու մարտահրավերները։ Ինքս էլ եմ 2007թ. աշխատել այս փաստաթղթի վրա, իսկ այսօր, կարծում եմ, այն պետք է թարմացնել։

Մասնավորապես՝ այս փաստաթղթում հաշվի չի առնված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, արաբական աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները, Սիրիայի հայաթափումը, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի թշնամական վերաբերմունքը ՀՀ նկատմամբ, Թուրքիայի շրջադարձը ԵՄ-ից, Իրանի ու ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները, ԱՄՆ-ՌԴ սառը պատերազմը, Քուրդիստանի ձևավորումը, Իսլամական պետության վտանգը, ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքները, Հայաստանը շրջանցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի ավելացումը և այլն։ Փաստաթղթում առկա են նաև ձևակերպումներ, որոնք այսօրվա մեր արտաքին քաղաքականության հետ աղերս չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել