«Հայաստանում վերջին ամիսներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում»: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սա­ռեցված մսի և ձկնամթերքի շուկայում: Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկո­սով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլև սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկո­սով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:
 
Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետևանք են ԵԱՏՄ մաք­սային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնու­թյունների ժամկետը սպառվել է, և ար­դեն սկսել են կիրառվել ԵԱՏՄ-ում ըն­դունված ընդհանուր դրույքաչափերը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել