««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու: Եվ սա այն պատ­ճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու մի­ջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություն­ներ, նաև ԱՎԾ Երևանի գործակալության գրասենյակը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչև 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, և դրա դիմաց տարածքի սեփա­կանատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձևը, սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել