Ֆրանսիայում Գործազուրկների օգնության ծառայության տնօրենը թաքնված տեսախցիկի օգնությամբ գաղտնի նկարահանել է աշխատակցուհիներին «կիսաշրջազգեստից ներս»։ 

Այդպիսով՝ Օլիվիե Ինոնսենզին նկարահանել է ամբողջական «ֆիլմ»՝ գրեթե 1 ժամ տևողությամբ։ Ակամա «դերասանուհիներ» են դարձել 2 աշխատակցուհիներ՝ 32 և 34 տարեկան։ Նրանցից մեկը խոստովանել է, որ տնօրենն իր դիտողությունն է արել արտաքին տեսքի հետ կապված։ 47-ամյա պաշտոնյան հասկացնել է տվել, որ իրեն դուր են գալիս կարճ շրջազգեստները և բարձր կրունկները։

«Չկայացած» ռեժիսորի դեմ դատը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։ Տղամարդուն սպառնում է 4 ամսվա բանտարկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել