Բաղադրիչներ՝

200 գրամ շոկոլադ՝  մուգ կամ կաթնային, ըստ ձեր ճաշակի
25 գրամ կարագ
200 գրամ եփած խտացրած կաթ
120 գրամ պիստակ (հնդկական ընկույզ, պնդուկ, մակադամիա, հունական կամ այլ ընկույզների խառնուրդ)

Պատրաստումը՝

Կոտրում ենք շոկոլադը կտորների և դնում ամանի մեջ, ավելացնում կարագ և խտացրած կաթ։

Ջրային գոլորշու վրա հալեցնում ենք՝ խառնելով մինչև միատարր զանգված ստանալը։ Հանում ենք գոլորշու վրայից։
Ընկույզը խոշոր կոտրում ենք և ավելացնում շոկոլադի խառնուրդին ու խառնում։
Լցնում ենք խառնուրդը փայլաթիթեղով պատած տապակայի մեջ և սառեցնում մինչև սենյակային ջերմաստիճանը։

Այնուհետև դնում ենք սառնարանի մեջ մինչև պնդանալը։
Ստացված քաղցրավենիքը հանում ենք ֆորմայից և հեռացնում փայլաթիթեղը՝ կտրելով փոքր կտորների։
Պահպանում ենք հերմետիկ փակած ամանի մեջ մոտավոր 1 շաբաթ։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել