Panorama.am-ը գրում է.

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է տալիս, որոնցից պետք  է կարողանանք օգտվել: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ համաձայնագիրը դրական փոփոխություններ կբերի, կարելի է խոսել նաև վիզային ռեժիմի վերացմանը ձգտելու մասին:

«Համաձայնագիրն իհարկե լուրջ է, այն նորմատիվ բազա ունի, ցանկությունների մասին հուշագիր չէ, այլ պարտավորություններ է ներառում: Դրանք կրում են Հայաստանը՝ մի կողմից, ԵՄ-ն՝ մյուս: Այդ պարտավորությունների մեջ է մտնում փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական օժանդակության պարտավորություններ: Մենք տեսնում ենք, որ նմանատիպ համաձայնագրեր արդեն ստորագրվել են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, ու ասել, որ այդ երեք երկրները միանգամից Շվեյցարիայի են վերածվել, չի կարելի: Ասել, որ այս համաձայնագիրը փոքր նշանակություն ունի, նույնպես չի կարելի: Այն բավական շատ բան է տալիս, բայց դա հնարավորություն է, որից դեռ պետք է կարողանանք օգտվել»,- ասաց նա:

Քաղաքագետն անդրադարձավ համաձայնագրում՝ ԼՂ հարցի հետ կապված շեշտադրումներին, նշեց, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ստորագրվել, այլև՝ ինչպես է ստորագրվել: Նրա խոսքով՝ մինչև համաձայնագրի ստորագրման վերջին պահը ինտրիգ է եղել, ոչ թե՝ պայմանագրի հետ կապված, այլ հենց հռչակագրի:

Վերջինն, ըստ Իսկանդարյանի, ստորագրվել է հայերիս համար քիչ թե շատ իդեալական տարբերակով, այսինքն՝ ամրագրվել է հնարավոր առավելագույնը, որ եղել է Ռիգայի գագաթնաժողովի դիսկուրսում, երբ ադրբեջանական կողմն ուղղակի հիստերիա բարձրացրեց: Քաղաքագետը նշեց՝ այն, ինչպես ստորագրվել է համաձայնագիրը, ցույց է տալիս միջազգային հանրության վերաբերմունքը՝ ընդհանրապես, և եվրոպական կառույցներինը՝ մասնավորապես, մի կողմից՝ Ադրբեջանին, մյուս կողմից՝ Հայաստանին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել