Mediamax.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին 

- Պարոն վարչապետ, Ձեր կենսագրությունը, բնականաբար, հրապարակված է կառավարության կայքում, սակայն դրանում կան կետեր եւ դրվագներ, որոնց մասին մենք քիչ բան գիտենք կամ առհասարակ չգիտենք: Կցանկանայի այսօր փորձենք մի փոքր «բացել» ձեր կենսագրությունը: Դրանում կարդում ենք, որ Ձեր առաջին աշխատավայրը եղել է Հայկական ԽՍՀ Պետպլանի հաշվողական կենտրոնը։ Ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում։

- Պետպլանի հաշվողական կենտրոնում աշխատել եմ չորս տարի։ Չափազանց լավ ու հետաքրքիր հիմնարկ էր, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր մարդիկ, եւ ձեւավորված էր իսկական գիտական միջավայր։ 

Մենք զբաղվում էինք Հայաստանի ժողտնտեսության համար կանխատեսումներով՝ կիրառելով հետաքրքիր մաթեմատիկական մեթոդներ եւ մոդելներ: Կենտրոնում աշխատելու ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական թեզս: 

Ժողտնտեսության ճյուղային եւ ռեգիոնալ զարգացման միջեւ հաճախ ի հայտ էին գալիս անհամաչափություններ, եւ ես փորձում էի գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային ապահովել տնտեսության այս կամ այն ճյուղի եւ ռեգիոնի զարգացումը: 

- Այն տարիների աշխատանքը Ձեր այսօրվա գործունեությանն ինչ-որ կերպ նպաստո՞ւմ է:

- Ցանկացած գիտելիք եւ փորձ երբեւէ պետք է գալիս: Սովորելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ես չէի պատկերացնում, որ տարիներ անց հնարավորություն կունենամ որոշակի գիտելիքներ կիրառել էներգետիկայի ոլորտում: Օրինակ, պահեստի հայտնի խնդիրը կիրառել եմ «Հայէներգոյում»` դիսպետչերիզացիայի խնդիրների կարգավորման ժամանակ: 

Կարեն Կարապետյանը Արցախում
Կարեն Կարապետյանը Արցախում

Լուսանկարը` Հրայր Բադալյան


Մեր դիսպետչերները համարվում էին ԽՍՀՄ լավագույն մասնագետները, ինչը իրականում այդպես էլ կար, եւ սկզբնական շրջանում որոշակի վերապահմամբ էին նայում մաթեմատիկոսին, որը եկել է էներգետիկայի ոլորտ: «Պահեստի» աշխատանքի կազմակերպման մոդելը, մասնավորապես, օգտագործել ենք ջրամբարներում ջրի օպտիմալ քանակ պահելու խնդիրը լուծելու համար:

- Այսինքն, կառավարչի համար ցանկալի կամ, նույնիսկ, պարտադի՞ր է որոշակի մաթեմատիկական գիտելիքներ ունենալ:

- Պարտադիր չէ (ժպտում է – հեղ.): Ես մաթեմատիկոսներին, իհարկե, շատ եմ հարգում եւ գնահատում ու կողմնակալ վերաբերմունք ունեմ իրենց հանդեպ, բայց կարծում եմ, որ կառավարիչ լինելու համար պետք է զուգորդվեն տարբեր որակներ եւ հմտություններ: Երբեմն մաթեմատիկոսները խնդիրներին չափազանց նեղ են նայում: Բայց եթե մաթեմատիկոսը օժտված է տեսլականով, ապա, իհարկե, դա հետաքրքիր կարող է լինել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել