ԱՄՆ-ում լրիվ ոնց որ խառնել են սաղԲոսթոն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն ամերիկյան հեռուստաընկերությունների թեթև ձեռքով արդեն հասցրել է դառնալ իրական «ռեալիթի շոու»:

Եվ ինչու, ո՞չ: ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն ունեն ուղիղ եթերում հետևել, թե ինչպես են օրինապահ մարմինների ներկայացուցիչներն, դետեկտիվ ֆիլմերի նմանությամբ, փորձում գտնել ու ոչնչացնել ահաբեկչին` 19-ամյա Ջոհար Ցառնաևին: Սակայն ուղիղ եթեր լուսաբանումն ունի իր թերի կողմերն ու դրանից խուսափել ամերիկացի ռեժիսորներին այդպես էլ չհաջողվեց:

Ապրիլի 19-ի Երևանի ժամանակով ուշ երեկոյան ԱՄՆ-ում Չեխիայի հանրապետության դեսպան Պյոտր Գանդալովիչն արդեն տեղի տվեց. Չեխիայի դեսպանատան պաշտոնական հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «Որքան շատ են զանգվածային լրատվամիջոցներում հայտնվում նոր տեղեկություններ, այդքան դրանք ավելի են տարածում նորանոր թյուրըմբռնումներ: Հարկ եմ համարում նշել, որ Չեխիայի ու Չեչնիայի Հանրապետությունները ամբողջությամբ տարբեր քաղաքական միավորներ են: Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, իսկ Չեչնիայի Հանրապետությունը մաս է կազմում Ռուսաստանի Դաշնության»:

Դեռ ավելին. Ապրիլի 18-19-ի ընթացքում, ինչ ամերիկյան ԶԼՄ-ներում սկսեցին ջրի երես դուրս հանել կասկածյալների մասին տեղեկություններ, տարատեսակ ռեպորտաժներում, հոդվածներում շոշափվեցին նախկին խորհրդային բազմաթիվ պետությունների անուններ, որոնք վերջանում էին –«ստան»ով: Ինչպես նկատում է ռուսական Lenta.ru-ի պաշտոնական Twitter-ն. «ԱՄՆ-ում CNN-ն արդեն հիշատակել է հնարավոր ու անհնարին բոլոր –ստան վերջավորությամբ պետությունները»:

Նշենք, որ ԱՄՆ ներգաղթած Ցառնաևների ընտանիքի ներկայացուցիչներ` ահաբեկչության մեջ կասկածյալներ Թամերլան ու Ջոհար Ցառնաևները մանկության տարիներն անց են կացրել Ղրղստանի ՍՍՀ-ում: Նրանցից մեծը` Թամերլանը, ծնվել է Չեչենա Ինգուշետիայի ինքնավար ՍՍՀ-ում (ԻՍՍՀ): Սովետական միության փլուզումից հետո նրանց ստացել են Ղրղստանի քաղաքացիություն, սակայն կարճ ժամանակ անց արտագաղթել են ու տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ արդեն ստացել տեղի քաղաքացիություն:

Հ.Գ. Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես էին ԱՄՆ-ում հաջողացրել քաղաքացիություն տալ մի ընտանիքի անդամների, որի երկու ներկայացուցիչներ հետագայում անավարտ էին թողնելու Բոսթոնի ամենամյա 117-րդ մարաթոնյան վազքը, չէ որ ԱՄՆ-ում պարտադիր պայման է քաղաքացիություն ստանալու ժամանակ հանձնել թեսթավորում ու պատասխանել հետևյալ հարցերին. «Մինչ այս մասնակից եղե՞լ եք որևէ ահաբեկչության: Անդամակցել ե՞ք ահաբեկչական խմբավորումներում և արդյո՞ք պատրաստվում եք ԱՄՆ-ի տարածքում իրականացնել ահաբեկչական գործողություններ»:

ԱՄՆ-ում լրիվ ոնց որ խառնել են սաղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել