Հայկական ակումբենրի և նրանց սահմանած կանոնների մասին գրելու ցանկություն մոտս առաջացավ, երբ գիշերային ժամանցս չստացվեց զուտ այն պատճառով, որ այդ օրը միայնակ էի որոշել ցրվել: 3-4 ակումբ փորձեցի մտնել, բոլորում էլ մերժման պատճառը մեկն էր՝ մուտքը միայն զույգերով: Ինձ այդ պահին ԱՄՆ-ի դեսպանատանը զգացի, որ գիտես վատ բան չես անելու, գնում ես հետ գալու նպատակով, բայց քեզ չեն հավատում՝ մերժում են: 
Իսկ ո՞րն է նման կանոն սահմանելու իմաստը և առհասարակ ի՞նչ է դա տալիս ակումբների տերերին:
Եթե դա արվում է կռվի ռիսկերը մինիմալացնելու նպատակով, ապա հարց. Հարգելի ակումբի տերեր, ինչո՞ւ եք Ձեզ համար ստեղծել հայ տղայի այնպիսի մոդել որը քյառթու է, բռի ու պարտադիր պետք է կռիվ սարքի: Եվ եթե հաճախորդը արվամոլի խիստ նորավոճ հագուկապ չունի և կանացի ձայնով չի խոսում, ապա պարտաիր պիտակավորվում է որպես քյառթու կռվարար՝ դիտարկվելով իբրև պոտենցյալ վտանգ: Հետաքրքիր է, որ պարսիկին առանց երկար հարցուփորձի նույն ակումբի տերերը ներս են թողնում և հարցն այստեղ բնավ էլ գումարը չէ: Հայերս հաստատ ավելի շատ ենք ծախսում քցիպ պարսիկներից:
Եթե վախենում եք, որ միայնակ տղան կմտնի ակումբ և կսկի աղջիկներին մոտենալ, անհանգստացնել, կամ կպցնել, ապա հարց. Հարգելի ակումբի տերեր, էլ ինչի՞ համար է ակումբը, եթե ոչ աղջիկ կպցնելու: Քաղաքակիրթ երկրներում ակումբը մի վայր է, որտեղ կարելի է ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ՝ ինչ-որ հարաբերություն սկսելու կամ պարզապես սեքսի համար: Իսկ մուտքը միայն զույգերով տարբերակը ի սպառ չեզոքացնում է աղջկա հետ ծանոթանալու հնարավորություններդ: Համաձայնեք, որ դժվար թե մի աղջկա հետ գաս ակումբ ու ընթացքում մեկ ուրիշի հետ սիրաբանես: 
Եթե դա արվում է էլիտար ակումբի իմիջ ստեղծելու համար, ապա հարց. Հարգելի ակումբի տերեր, մի՞թե այդքան անճար եք, որ ակումբի հեղինակությունը նման ձևով պետք է բարձրացնեք: Մի՞թե այլ տարբերակներ իրոք չկան: Ավելին, ձեր ակումբի անունն ընկնում է այն պահին, երբ այդ պատճառաբանությամբ մերժում եք մեկին, այն պարագայում, երբ այդ պահին նույնպես միայնակ եկած, բայց Ձեզ ծանոթ տղաները իրենց ժամանցն են ապահովում ակումբի ներսում: 
Ամեն դեպքում նման մտածելակերպն ու վարվելակերպը հին է, արդեն իրեն սպառել է և գլոբալ update է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել