Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անվանել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին:

«Մանչեսթեր Սիթին» այս պահին ուժեղագույն թիմերից է, ինչպես նաև ՊՍԺ-ն: Այդ երկու ակումբները Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտներն են:

Պետք չէ բացառել նաև «Ռեալը»: Նրանք դեռ չեն արդարացնում իրենց հետ կապվող հույսերը, սակայն չեմ կասկածում՝ վերջում նրանք պայքարելու են բոլոր տիտղոսի համար:

Եվս մեկ մեծ ակումբ է «Բավարիան», սակայն իրականությունն այնպիսին է, որ այս պահին ուժեղագույնն են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել