Բաց թողեք այս ամենը․․․
Խոյ

Դուք պետք է անցյալում թողնեք բոլոր այն իրավիճակները, որից դուք հաղթող դուրս չեք եկել: Դուք միշտ չէ, որ պետք է լինեք առաջինը և ամեն ինչում լավագույնը: Գործադրեք բոլոր ջանքերը և իմացեք, որ դուք արել եք ամեն հնարավորը, որպեսզի հետո չափսոսաք: Առանց այդ էլ աշխարհը ճնշում է ձեզ, ի՞նչ իմաստ ունի հավելյալ ճնշում գործադրելու:

Ցուլ

Հեռացող տարում թողեք այն ամեն անգամը, երբ կայացրել եք սխալ որոշումներ: Երբ դուք մտածում էիք, որ ճիշտ էիք վարվում, սակայն ամեն ինչ շուռ էր գալիս դեպի ձեզ: Դա նորմալ է: Մարդկանց հատուկ է սխալվելը: Եվ դրանում չկա ձեր մեղքը: Ուղղակի բաց թողեք իրավիճակը:

Երկվորյակ

Դուք պետք է մոռանաք այն ամեն հնարավորությունը, որն, ըստ ձեզ, դուք բաց եք թողել: Դուք չեք կարող հասցնել ամենուր և զբաղվել ամեն ինչով և միանգամից: Մեկ անգամից դուք կարող եք լինել միայն մեկ տեղում: Դուք գերմարդ չեք, և կյանքում դեռ շատ բաների կհանդիպեք, որ չեք հասցնի անել: Մի մեղադրեք ձեզ այն բանի համար, թե ինչ կարող էր լինել, ինչ կա և ինչ կլինի:

Խեցգետին

Բաց թողեք այն մարդուն ում երբևէ սիրել եք և կորցրել։ Մարդիկ, ովքեր գալիս են և հեռանում ձեր կյանքից, անխուսափելի են։ Ձեզ պետք չէ նրանց մոռանալ, ուղղակի բաց թողեք։ Հիշեք նրանց և մտածեք այն ամենի մասին, ինչ նրանք բերել են ձեր կյանք, այլ ոչ թե այն ամենի, թե ինչ են տարել իրենց հետ։

Առյուծ

Մոռացեք այն պահերը, երբ ձեզ մերժել են։ Ոչ բոլորը կսիրեն ձեզ, և դա շատ նորմալ է։ Սովորեք մերժել մարդկանց, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս։ Դա կօգնի ձեզ ավելի կատարելագործվել և բռնել ճիշտ ճանապարհ։

Կույս

Բաց թողեք այն ամենը, ինչ ճիշտ չեք արել։ Ձեզ թույլ է տրված սխալվել։ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ ասել և անել սխալ որևէ բան, որովհետև ոչ ոք կատարյալ չէ, և ձեզ հարկավոր չէ պահանջել ինքներդ ձեզանից անել որևէ իդեալական բան։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել