«Աշտարակի երիտասարդ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը որդեգրել է Երևա­նի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճը: Նա ևս չի դադարում պետա­կան միջոցները ծախսել՝ օրինակ՝ գերթանկարժեք նստարաններ ձերք բերելու հա­մար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին քաղաքապե­տարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ և «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան է ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ:

 

Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման»  ԱԿ-ն իշխանության մաս կազմող ՀՅԴ-ինն է. հիմնադիրներն են Կառլեն Գևորգյանը, Վարդան Վարդանյանը և Արսեն Հայրապետյանը: Կ. Գևորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմ­նադիրներից Վ.  Վարդանյանը քաղաքաշի­նության նախկին նախարարն է, ում պաշ­տոնավարման տարիներին էլ հենց աշխա­տել է Կ. Գևորգյանը: Հիշեցնենք, որ քա­ղաքապետարանը այս օգոստոսին էլ 25 հատ թուջե ձուլվածքով նստարան էր գնել. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ: Միայն 25 հատ նստարանի համար քաղա­քային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել