Մեր ժամանակներում ոչ այնքան առողջ սնունդը, մասնակի քնելը, դրսի աղմուկը, օդի աղտոտվածությունը հաճախ հանգեցնում են ինքնազգացողության վատացման։ Մեզանից շատերը տարբեր պատճառներով դիմում են դեղերի օգնությանը։ Հատկապես ցավերին մարդիկ դժվարանում են դիմանալ։ Վերջերս աշխարհում տարածվել է ցավազրկողներից կախվածությունը։

Քերի վան դեր Հելմը 34 տարեկան է։ Նա պատմում է, թե ինչպես մի քանի անգամ պարբերաբար ցավազրկող ընդունելուց հետո հիմա չի կարողանում հրաժարվել դրանցից ու տեղի, թե անտեղի խմում է հաբերը։ Սկզբում ավելի հեշտ էր դեղահաբերը գնել, սակայն երբ դեղատանը մի քանի անգամ գնելուց հետո վաճառողները սկսել են կասկածամիտ հայացքներ գցել, աղջիկը ժամանակի ընթացքում հաճախակի փոխել է դեղատները և արդյունքում անգիր սովորել տարածքում դրանց քանակը և տեղերը։

Նա պատմում է, որ մի քանի օր շարունակ գլխացավի հենց առաջին րոպեներին միանգամից ցավազրկող էր խմում, հետո արդեն սկսեց օրվա մեջ սովորության վերածել դա։ Դրան հետևեց նույնիսկ նյարդային պահերին ցավազրկող ընդունելը։ Արդյունքում, չնայած դեղերից միայն իրեն ավելի հանգիստ ու լավ էր զգում, ձեռք բերեց կախվածություն։ Օրվա մեջ հաբերի թիվը հասավ 30-ի։

Ցավազրկողները դեղատանը վաճառվում են առանց բժշկի դեղատոմսի։ Դրանք պարունակում են 15 գրամ կոդեին, որը բժշկության մեջ անվանում են մորֆինի փոքր եղբայր։ Կոդեինը վտանգավոր է մարդու համար այնքան, որքան կոկաինը կամ հերոինը։ Նա մոտ է մորֆինին, բայց 7 անգամ ցածր է ցավազրկող հատկությունը։ Բնականաբար, չարաշահումը կարող է հանգեցնել անդառնալի վնասների։

Դեղատներում կոդեին պարունակող դեղահաբերի մեծ մասի ազատ վաճառքն արգելվել է։ Սակայն կան տեսակներ, որոնք դեռ վաճառվում են առանց բժշկի դեղատոմսի։

Ցավազրկող հաբեր գնելու ժամանակ փորձեք ուշադիր կարդալ բաղադրությունը և գնելու դեպքում ընդունեք դրանք միայն ծայրահղ անհրաժեշտության դեպքում և հնարավորինս հազվադեպ։ Եթե ձեզ անհանգստացնում են հաճախակի ցավերը, ավելի լավ է դիմել բժշկի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել