168.am-ը գրում է

Հելսինկիի մեծ վաճառատներում նոյեմբերի 24-ից կհայտնվի հաց, որը թխված է միջատների օգտագործմամբ: Այդ մասին գրել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Նման մթերք կարտադրի Fazer ընկերությունը, որտեղ պատմել են, որ մեկ հացի պատրաստումը կպահանջի 70 չորացրած ծղրիդ: Միջատներն աղացված վիճակում կավելացվեն ալյուրին: Ծղրիդները կկազմեն պատրաստի արտադրանքի ընդհանուր քաշի երեք տոկոսը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ առայժմ հնարավոր չէ չորացրած ծղրիդներով ապահովել Ֆինլանդիայի բոլոր փռերը, սակայն հետագայում այդ պակասը կվերացվի:

Միջատով նման մեկ հացի արժեքը կկազմի գրեթե չորս եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել