Հաճախ մեր լոգարանի հայելու առաջ շարված են ահռելի քանակությամբ այնքան տարատեսակ շշեր, սրվակներ, որ երբեմն դժվար է տեղ գտնել սովորական ատամի խոզանակի համար: Բայց պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ կարելի է պահել լոգարանում:

Մենք պատրաստել ենք ձեզ համար իրերի ցանկ, որոնք ավելի լավ է պահել յուրաքանչյուր այլ սենյակում, միայն ոչ լոգարանում:

1. Դեղորայք

Ջերմաստիճանի փոփոխությունը և բարձր խոնավությունը կարող են բացասաբար ազդել դեղորայքի վրա. դրանք զրկվում են իրենց օգտակար հատկություններից: Պահպանման ժամկետը նույնպես կարող է փոքրանալ: Այդ պատճառով, որպեսզի չվնասեք ձեզ այդպիսի դեղորայքով, ավելի լավ է պահել դրանք չոր ու մութ տեղում: Դրա պահպանման համար հրաշալի վայր է պահարանը:

2. Կոսմետիկա

Նույն հանգամանքներն են նաև կոսմետիկայի պարագայում: Իհարկե, շատ հարմար է, երբ սիրելի շրթներկը կամ սևաներկը գտնվում են անմիջապես ձեռքիդ տակ, բայց լոգարանային պայմաններում դրանք կարող են շատ արագ փչանալ: Այդ պատճառով թաքցրեք դրանք կոսմետիկ պայուսակում և պահեք այլ տեղ:

3. Դիմահարդարման վրձիններ

Դիմահարդարման վրձինների հետ պետք է վարվել նույն կերպ, ինչպես և կոսմետիկայի: Եթե դրանք պարբերաբար չլվանաք, ապա դրանց մեջ կհավաքվեն են մեծ քանակությամբ մանրէներ և բակտերիաներ, որոնք բարձր խոնավության պայմաններում ավելի շատ են բազմանում: Իսկ դա հետագա օգտագործման պարագայում կարող է վնասել ձեր մաշկը:

4. Ածելիներ

Բարձր խոնավության պայմաններում ածելիների սրիչներն արագ օքսիդանում են և ժանգոտում: Պահեստային գլխիկները կարող են ավելի շուտ շարքից դուրս գալ, քան դուք կսկսեք օգտագործել: Այդ պատճառով լոգարանում ածելիները կարելի է պահել միայն հերմետիկ փաթեթներում կամ օգտագործումից անմիջապես հետո պահել այն պահարանում:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել