Այսօր ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հնարավոր ստորագրումը և, առհասարակ, նոր որակի հարաբերությունների հաստատումն այդ աշխարհաքաղաքական միավորի հետ խիստ կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականությունում հավասարակշռության սկզբունքի պահպանման տեսանկյունից: Առհասարակ, փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ և հաշվենկատ քաղաքականության շնորհիվ պահպանել բալանսը գերտերությունների և աշխարհաքաղաքական միավորների միջև: Սա չպետք է դիտել որպես հակառուսական քաղաքականություն, և ընդհանրապես՝ Հայաստանը չպետք է լինի ոչ հակառուսական, ոչ հակաարևմտյան, փոխարենը պետք է լինի պրոհայկական, այսինքն՝ արտաքին քաղաքականության մեջ եթե ՀՀ շահերից կբխի համագործակցել նույնիսկ Ադրբեջանի հետ, ապա այդպես պետք է արվի: Միջազգային հարաբերություններում և այլ պետությունների հետ հարաբերությունների հիմք պետք է լինեն Հայաստանի ազգային անվտանգության շահերը և այն ամենը, ինչը դուրս է այս տրամաբանությունից, չպետք է քննարկման առարկա դառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել