Այն բանից հետո, երբ այս աղջկա հեռախոսը գողացան, նա հույսը կորցրեց այն գտնելու։ Բայց 4 ամիս անց նրան համացանցում նամակ եկավ, և պարզվեց, որ մի անծանոթ աղջիկ է գրում, ով իբր գտել է հեռախոսը, բայց վերադարձնել այն չի պատրաստվում, այլ փոխարենը խնդրում է իրեն ասել iCloud-ի գաղտնաբառը։

«Բարև, հուսով եմ՝ չեմ խանգարում, բայց ինձ տվել են այն հեռախոսը, որ դու կորցրել ես։ Բայց ինձ պետք է իմանալ iCloud-ի գաղտնաբառը»։
Այս նախադասությամբ սկսվող խոսակցության ընթացքում աղջիկը հասկացավ, որ զանգահարողը չի պատրաստվում վերադարձնել հեռախոսը և սկսեց նրան համոզել։

Հետո 18-ամյա աղջիկը պայմանավորվում է, որ զանգահարողը վերադարձնի հեռախոսը և փոխարենը ինքը կվճարի գումար, սակայն զանգահարողը անհետ կորչում է և այլևս չի հայտնվում։

 

 Նույնիսկ համացանցում բազմաթիվ գրառումները աղջկան չեն օգնում գտնել հեռախոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել