26-ամյա մոդել Փիքսի Ֆոքսն ամբողջ կյանքում երազել է դառնալ «հրաշք կին», նմանվել մուլտֆիլմերի հերոս աղջիկներին։ Երազանքների շրջանակներում պատկերացնելով 35 սմ-ոց մեջք՝ նա հեռացրել է կողոսկրերը։ Նախկինում նրա կազմվածքը 76-60-86 չափերով էր, և դրանք փոփոխելու համար աղջիկը չի խնայել մեծ գումարներ և դիմել է վիրահատության։ Դրա հետ մեկտեղ մեծացրել է կուրծքը, և հիմա նրա չափերը կազմում են 96-35-96։

Բացի նշվածներից՝ նա դիմել է նաև շրթունքների մեծացման, ծնոտի և աչքերի մեջ գունավոր իմպլանտի տեղադրման վիրահատությունների։

4 տարվա ընթացքում աղջիկը վիրահատությունների վրա ծախսել է 676 000 դոլար։

«Մարդիկ հաճախ մոտենում և ասում են, որ ես նման եմ մուլտֆիլմի հերոսի։ Ինձ համար դա հաճոյախոսություն է, դա այն է, ինչի ձգտել եմ։ Սա իմ երազանքն էր՝ ունենալ իդեալական կանացի մարմին, բարակ մեջք, մեծ հետույք և կրծքեր, հսկայական աչքեր և քնքուշ դեմք։ Կողոսկրերի հեռացումը միայն առաջին քայլն էր դեպի երազանքս»,- հայտարարել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել