168.am-ը գրում է.

Իրաքի զինված ուժերի ներկայացուցչությունը նոյեմբերի 23-ին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայի հետ սահմանի անապատում ոչնչացնելու գործողություն սկսելու մասին։

«Այդ գործողության նպատակն այն է, որ կանխվի ԴԱԻՇ-ի ուժերի ամրապնդումն անապատային շրջաններում, որոնք նրանք կարող են որպես բազա օգտագործել ապագա գրոհների համար»,-հայտարարել է Իրաքի բանակի ներկայացուցիչ Սալա Քարիմը:

Իրաքյան զորքերի ներկայացուցիչների տվյալների համաձայն, գործողությանը մասնակցում են Իրաքի բանակի զինվորները, ինչպես նաեւ շիաների Ժողովրդական աշխարհազորի ուժերը: Այս ամսին ավելի վաղ իրաքցի զինվորականներն ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել են Ռավան, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Ռավա քաղաքը համարվում էր Իրաքի տարածքում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին պատվարը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել