Հելեն Դայը, ով շեֆ խոհարար է, ուտելիքի ոճաբան, լուսանկարիչ և բազմաթիվ գրքերի հեղինակ, սիրում է տարատեսակ փորձեր կատարել ուտեստները ձևավորելիս։ Նա հաճախ, տպավորված լինելով սարսափ ֆիլմերից, ուտելիքի տեսքով իրականացնում է դրանց հերոսնեի մարմնացումները։

Այս տաղանդավոր խոհարարի վերջին ստեղծագործություններից մեկն իրենից ներկայացնում է տապակած հավից, ծովախեցգետնից և նրբերշիկներից պատրաստված գլուխգործոց։ Այս ուտեստը պատրաստելով՝ խոհարարուհին կարող է վտանգել հյուրերի ախորժակը, եթե նրանք նյարդերից թույլ են։

Այս ուտեստը «Օտարը» ֆիլմի հրեշի տեսքն ունի, որը կպչում էր հերոսների դեմքերին։ Եթե մի կողմ դնենք այդ հանգամանքը, այն իրոք չափազանց համեղ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել