Եթե անգամ պարզվի, որ երկրագունդը կլոր չէ, այլ՝ տափակ,
Եթե անգամ պարզվի, որ Անտարկտիդայում կյանք կա, ու Հիտլերն էլ ընդեղա սատկել,
Եթե անգամ պարզվի, որ Բրիտանական նավատորմը Հայկական լեռնաշխարհ չի կարողանում բարձրանալ,
Եթե անգամ պարզվի, որ Ռուսաստանը մոռացության է տալու Սարիղամիշի և այլ ճակատամարտերում զոհված իր զինվորների հիշատակը, և ստեղծված միացյալ ՀՕՊ-ը, զորախումբ-հրամանատարությունը այլ նպատակով է,
Եթե անգամ պարզվի, որ Սևրի դաշնագիրը չի օրինական ուժ ունեցող պայմանագիրը, այլ՝ Մոսկվայինը կամ Կարսինը,,,
Եթե անգամ պարզվի, որ 2018թ-ի գարուն մենք մտնելու ենք ՀՀ-ԹՀ արձանագրությունների ստորագրություններն ետ չկանչած,
Եթե անգամ պարզվի, որ Արևմտյան Հայաստանի տարածքի վրա ապրող քրդերի կեսը ծպտյալ հայեր չեն,
Եվ անգամ եթե ցորեն չ"էղնի քանց ընկույզ մի, եւ գարին` քանց մասուր մի",

Միևնույն է, Վուդրո Վիսլոնի՝ 1920թ-ի նոյեմբերի 22-ին կայացրած իրավարար վճիռը
- Սևրի պայմանագրից անկախ է,
- ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայաստանի մանդատը մերժելու որոշումից անկախ բան մըն է
- Հայաստան-Թուրքիա սահմանի միակ օրինական փաստաթուղթն է
- Անժամանցելի է
- Անբեկանելի է
- և պարտադիր է ի կատար ածման համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել