Tert.am-ը գրում է.

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական բաժինն ավարտել է Թբիլիսիի Իսանի-Սամգորի թաղամասում երեկ գիշերվանից շարունակվող հատուկ գործողությունը: Այդ մասին հայտնում է Sputnik-Վրաստանը՝ վկայակոչելով Rustavi2 հեռուստաալիքը:


Новости-Грузия
-ն, վկայակոչելով Թբիլիսիի «Ինգորոկվա» հիվանդանոցի բժիշկին, հայտնել է, որ հիվանդանոցում մահացել է այսօր առավոտյան վիրավորված Վրաստանի պետական անվտանգության ծառայության հատուկ օպերատիվ բաժնի աշխատակիցը, ով մասնակցում էր Թբիլիսիի ծայրամասում բնակելի շենքերից մեկում արգելափակված, ահաբեկիչների հետ կապերի համար կասկածվող անձանց ձերբակալության հատուկ գործողությանը:


ԶԼՄ-ների տվյալներով՝ հատուկջոկատայինը գլխի վնասվածք էր ստացել կասկածյալների հետ փոխհրաձգության ժամանակ:


Ահաբեկիչների հետ կապերի համար մեղադրվող երկու անձանց ձերբակալության հատուկ գործողությունը սկսվել է անցած գիշեր: Կասկածյալները հրաժարվել են հանձնվել և կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ: Մեղադրյալները թաքնվում են բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում:


Ողջ գիշեր հնչել են կրակոցներ և պայթյուններ: Առավոտյան մոբիլիզացվել են հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր: Գաբրիել Սալոսի փողոց զրահապատ տեխնիկա է բերվել՝ «Կոբրա» ոստիկանական չորս մեքենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել