Դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը երկար դադարից հետո շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի, որի մանրամասներն առաջինը վստահել է BlogNews.am-ին: Ի դեպ՝ օրեր առաջ Անահիտն իր յութուբյան ալիքում ներբեռնել է «Այս գիշեր» երգը, որը գրվել էր դեռ անցած տարի, բայց երգչուհու յութուբյան ալիքի գաղտնաբառը կորցնելուց հետո չէին կարողացել ներբեռնել: ««Այս գիշեր» երգը գրվել էր դեռ անցած տարի՝ Նոր տարվա նկարահանումների համար, և մեկ անգամ կատարել եմ «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա նկարահանումների ժամանակ, բայց քանի որ երկար ժամանակ էր անցել, որոշեցի տեսահոլովակ չնկարահանել, այլ պարզապես վերականգնել երգը, քանի որ արձագանքները դրական էին»:  

Երգչուհին այս շրջանում արդեն ձայնագրել է չորս երգ, որոնց հեղինակներն են՝ Իրադա Հաիթը, Արման Ղազարյանը, Նիկ Էգիբյանը, Գուրո Գասպարյանը. «Նոր երգս ռուսերեն լեզվով է, հուզիչ և մեղեդային: Կարծում եմ՝ կսիրվի հանդիսատեսի կողմից: Երգի հեղինակն ազգությամբ հրեա է՝ Իրադա Հաիթը, գործիքավորումն արել է Հայկոն: Ես Իրադային շատ եմ սիրում և վաղուց էի հետևում նրա գործունեությանը։ Մենք ծանոթացանք սոցցանցերում և սկսեցինք շփվել: Ես նրանից երգ ուզեցի, իսկ նրան պետք էր գործիքավորում, այսպես ասած՝ բարտեր արեցինք»,- պատմում է երգչուհին և նշում, որ նոր երգի պրեմիերան կլինի հունվար ամսին:

«Ժամանակս շատ քիչ է տեսահոլովակ նկարահանելու համար, պատկերացրեք՝ որքան դժվար է երկու աշխատանք համատեղել: Ես, իհարկե, փորձում եմ շատ չհեռանալ երգարվեստից, քանի որ երգել շատ եմ սիրում, անգամ Հայկոյին խնդրում եմ՝ գնանք թեկուզ կարաոկե ակումբներ, որ ես երգեմ, քանի որ առանց երգի չեմ պատկերացնում և եթե ինձ հարցնեն՝ որն է ինձ համար կարևորը, միանշանակ, կասեմ՝ երգարվեստը»:  

Անահիտի խոսքով՝ իր երգերը կոմերցիոն չեն, դրանք անում է իր և իր հանդիսատեսի համար. «Ես ինձ չեմ համարում կոմերցիոն երգչուհի, առհասարակ, Հայկոն էլ թույլ չի տալիս՝ ակումբներում երգեմ, չնայած նա լավ է վերաբերվում մյուս արտիստներին, ովքեր երգում են: Իհարկե, ես էլ չեմ ցանկանում, դրա համար հիմնականում անում եմ ոչ կոմերցիոն երգեր, բայց անում եմ այնպիսի երգեր, որ սիրվեն հանդիսատեսի կողմից, բայց որ դրանք լինեն հետագայում եկամտաբեր, սուտ կլինի, քանի որ այսօր ավելի շատ այլ ոճ է գերակշռում»,- եզրափակեց երգչուհին: 

23972759_1678206758867618_1275286640_n
gkjk
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Սիմոնյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել