Աղը գլխացավի դեպքում

Ասում են, որ գլխացավին ոչ մի կերպ հնարավոր չէ դիմանալ, այդ պատճառով նման խնդրի դեպքում անմիջապես  վազում ենք դեղատուն՝ որևէ ցավազրկող ձեռք բերելու համար: Ցավոք, բոլոր արդյունավետ դեղերը բուժում են մի օրգանը և, միևնույն ժամանակ, վնասում մյուսին:

Մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մի հիանալի ժողովրդական միջոցով, որը կազատի ձեզ գլխացավից առանց վնասելու մյուս օրգանները: Դրա համար ձեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները:

Աղի կոմպրես գլխացավի դեպքում

Հարկավոր է

  • Թանզիֆից վիրակապ (կարելի է վերցնել նաև երկար սրբիչ)
  • Հիմալայան աղ
  • Ջուր

Ինչպես անել կոմպրեսը

  1. Սկզբում վերցրեք թանզիֆը, ծալեք այն 8 շերտ (վիրակապը պետք է լինի երկար, որպեսզի կարողանաք փաթաթել այն գլխին և լայն, որպեսզի ամբողջովին ծածկի ճակատը):
  2. Տաքացրեք 250 մլ ջուր մինչև 60-70 աստիճան, այնուհետև լուծեք նրա մեջ 2թ/գ աղ: Այսպես դուք կստանաք աղային լուծույթ (8 %)։
  3. Թրջեք թանզիֆը լուծույթի մեջ և լավ քամեք: Այնուհետև մի փոքր հովացրեք և փաթաթեք գլխին՝ ծածկելով ճակատը, ականջները և ծոծրակը:
  4. Արդեն մի քանի րոպեից դուք կզգաք, որ գլխացավ այլև չկա: Պառկեք առանց թանզիֆը հանելու ևս 10-15 րոպե: Լվացվեք տաք ջրով և ապրեք առանց գլխացավի:
  5. Կարծում ենք՝ այս միջոցը դուք նույնպես կհավանեք, սակայն եթե ձեզ շարունակ անհանգստացնում են գլխացավերը, ապա անհապաղ դիմեք բժշկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել