Ռուսական կողմն առաջին անգամ չէ, որ փորձում է վարկաբեկել Գարեգին Նժդեհին: Եվ ոչ էլ վերջինն է լինելու: Ուստի հարկավոր էր մեկընդմիշտ փակել դրանց բերանը, ոչ թե ասել՝ սա «անհարիր է հայ-ռուսական բարեկամությանը», «բանի տեղ չդնենք», «փակենք այս էջը» և այլն: Բանի տեղ չենք կարող չդնել, ՀՀԿ-ական երևելիներ, քանի որ ասվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող պետական հեռուստաընկերության եթերում, և ասել է ոչ թե պատահական կամ անփորձ մի լրագրող, այլ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը: Իսկ մենք, կարծեք, արդարանում ենք, որ Նժդեհ եռամեծ ունենք՝ փիլիսոփա, զորավար, պետական այր: Եվ եթե Հանրապետականն իսկապես ցեղակրոն է, այլ ոչ թե սոսկ «աթոռակրոն», պարտավոր էր անտեղյակներին բացատրել, իսկ զրպարտիչներին՝ սաստել: Եվ դա պիտի արվեր հիմնովին, ամենաբարձր մակարդակով: Ի վիճակի՞ չեք անելու, թե՞ վախենում եք ռուսների զայրույթից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել