Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 07:53-ին, տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Մասնավորապես, ըստ ահազանգի, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել