Panorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում  կա «մենյու», որտեղ փաթեթային տարբերակն է հիմնականում դրված, և եթե այդ տարբերակը խախտվի հօգուտ որևէ մեկի, կխախտվի նաև հավասարակաշռությունը:

«Կարծում եմ ոչ թե փաթեթային տարբերակ, այլ Սերգեյ Լավրովը նշել է սկզբունքների մասին, որոնք պետք է լինեն մեկ փաթեթի մեջ, ոչ թե առանձնացվեն մեկ կամ երկու սկզբունքը: Սա հստակ ազդակ է Ադրբեջանին, որովհետև նա է փորձում տարիներ շարունակ ձևափոխելով համանախագահների հայտարարությունները՝ այս կամ այն սկզբունքն առանձնացնել»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ համանախագահները խոսում են տարածքային ամբողջականության, ուժի անթույլատրելիության մասին, սակայն դա Ադրբեջանի կողմից չի ընդունվում:

«Լավրովը շատ հստակ մեսիջ հղեց, որ որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ: Այսինքն՝ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը անքակտելի սկզբունք է, և առանց դա հաշվի առնելու խնդրի լուծում չի կարող լինել»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ հարթ լինելուն շատ հարցերում՝ ԼՂ հիմնահարցում այս երկրներն ունեն նույն դիրքորոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել