«Վանաձորի հարցով ՍԴ որո­շումն արագացրեց պրո­ցեսները՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը: Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստե­լու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա: Մեր տեղեկություններով՝ բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանա­լի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մա­նկապարտեզի և 2 սպորտդպրոցի տնօրենի պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ և սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժին­ներում պետի տեղակալներ և այլն: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում և քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոն­ներին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել: Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի: Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ: Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստաց­նում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգևորականին ծեծելն էր, ու կհեռանա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել