Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երեխաները լինեն առողջ ու երջանիկ: Բայց ուտելիքը՝ այն միակ բանը, որն ուղղակիորեն ազդում է երեխաների աճի վրա, միշտ չէ, որ հարուստ է լինում անհրաժեշտ նյութերով: The Lancet շաբաթաթերթի հրապարակած տվյալների համաձայն՝ եթե երեխան ծնվում է Ճապոնիայում, ապա նրա՝ երկար և առողջ ապրելու շանսերը շատ մեծ են։ Բանն այն է, որ Ճապոնիայում սնունդը շատ կարևոր գործոն է մարդկանց համար, և նրանք ընտրում են միմիայն առողջարար սնունդ:

japanese kids, japan, kids

Ճապոնական կերակուրները սովորաբար հարուստ են լինում որակյալ սննդային նյութերով: Ճապոնացի մասնագետները, ելնելով իրենց սեփական փորձից, առաջարկում են ուտել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն, լոբազգիներ և ձավարեղեն, ինչպես նաև Օմեգա 3-ով հարուստ ձկնատեսակներ։ Փոխարենն անհրաժեշտ է կրճատել հատուկ մշակումների ենթարկված ուտելիքները, որոնցում առկա են շաքարային, աղային և այլ տեսակի վնասակար հավելումներ: Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ ճապոնացիների հիմնական ուտելիքը բրինձն է՝ մի բան, որը շատ քիչ կալորիաներ ունի և նվազեցնում է գիրանալու շանսերը:

japanese_dinner

Ճապոնացի սննդաբան Տոմոմի Տակահաշին ասում է․ «Երբ երեխան հրաժարվում է ուտելուց, պետք չէ համառորեն նրա ետևից ընկնել։ Փոխարենն ավելի ազատ թողեք նրան, և միայն այդ դեպքում նա իրեն ազատ ու լավ կզգա։ Ցույց տվեք երեխային, որ ուտելիքը համեղ է։ Բացի այդ՝ շատ կարևոր է միասին ճաշելն ու ընթրելը։ Փորձեք օրական առնվազն մեկ անգամ միասին ուտել։ Իսկ ուտելիքը պատրաստեք սիրով, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա երեխայի սրտի վրա»։

Image result for Japanese children

Երեխաների նախընտրած ուտելիքները պարբերաբար կարող են փոփոխվել։ Ձեր երեխայի հետ ժամանակ առ ժամանակ փորձեք այնպիսի ուտելիքներ, որոնք նախկինում երբևէ համտեսած չկաք։ Ճապոնական ժողովրդական ասույթի համաձայն՝ նոր ուտելիքը երկարեցնում է կյանքը։

Ուտելիքի չափաբաժինը ևս շատ կարևոր է։ Փորձեք ուտել չափի մեջ։ Մի կողմ դրեք մեծ ափսեները, փոխարենն օգտագործեք ավելի փոքրերը։ Օրինակ՝ ճապոնական ընտանիքներում դժվար թե գտնեք մեծ ափսեներ։

japanese_sushi

Այսօր երեխաներին համակարգիչներից և այլ սարքավորումներից կտրելն իսկապես դժվար է, բայց հիշեք, որ երեխային օրական անհրաժեշտ է առնվազն 60 րոպե ակտիվ ֆիզիկական վարժություններ անել։ Ազատ ժամանակ երեխայի հետ բակ գնացեք, մարզվեք կամ ուղղակի վազեք։ Առողջապահության համաշխարհային կազակերպության տվյալների համաձայն՝ երեխայի ոսկորների և մկանային համակարգի զարգացումը կախված է 5-ից 17 տարեկան հասակում նրա ֆիզիկական ակտիվությունից։

Հիշեցնենք, որ ճապոնացիները համարվում են աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ․ նրանց կյանքի միջին տևողությունը 83․7 տարի է, մինչդեռ, օրինակ, հայերինը՝ 74․8 տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել