«24-ամյա շիկահերը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, իրեն անվանում է Լեհաստանի առաջին Բարբին։ Նա չի պատրաստվում կանգ առնել իր վերափոխման գործում»,- գրում է The Sun-ը։

Անելլան նոր կյանք է սկսել՝ 40 հազար դոլար արժողությամբ պլաստիկ վիրաբուժական միջամտությունների արդյունքում իրեն փոփոխությունների ենթարկելով, փոխել է քթի, շուրթերի ձևը, մեծացրել կրծքերը։ Նրա նպատակը տիկնիկային իդեալական արտաքինի հասնելն է։

Առաջինը եղել է քթի վիրահատությունը, որից հետո նա չի կարողացել կանգ առնել։

Մի քանի ամսում նրա Instagram-ի էջին բաժանորդագրվել է ավելի քան 40 հազար մարդ ողջ աշխարհից։ Աղջիկը հասցնում է համատեղել սոցցանցերում ակտիվ կյանքը ճարտարապետի աշխատանքի հետ։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել