Panorama.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Հարգելի Բոլեսլավ Կազիմիրի,

հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի հարգելի մասնակիցներ,

ուրախ եմ ողջունելու ձեզ ՀՀ Ազգային ժողովում: Հուսով եմ, որ այսօրվա նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն: Մեր երկկողմ խորհրդարանական օրակարգը բավականին հագեցած է. ներառում է ինչպես խորհրդարանականների համագործակցության հարցերը միջազգային հարթակներում, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող խնդիրները: Հայ-բելառուսական երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարևորագույն կետերից մեկը խորհրդարանական համագործակցությունն է. այդ իմաստով մեր հանձնաժողովն ունի ծանրակշիռ դերակատարում և լուրջ անելիքներ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել