Նոյեմբերի 20-ը՝ լուսնային երրորդ օրը, ակտիվ գործողությունների, պայքարի և ճնշման օր է: Այս օրը դուք կարող եք հիմք դնել հետագա հաջողություններին, եթե կարողանաք օրվա էներգիան ճիշտ ուղղությամբ ուղղորդել:

Ցանկալի է չխնայել և չհանգցնել էներգիան ներսում, այլ օգտագործել դրական էներգիան լավ գործերի նպատակով: Այս օրը խորհուրդ չի տրվում լինել պասիվ, որովհետև հնարավոր է՝ կարիք լինի պաշտպանել սեփական անձն ուրիշների ագրեսիվ հարձակումներից: Բարենպաստ կանցնի օրը ֆիզիկական ծանրաբեռնվածության մեջ:

Շաբաթվա այս օրը Լուսինն է վերահսկում է աշխարհը: Երկուշաբթի օրվա էներգիան կանացի է, անհանգիստ, հաշտեցնող և պասիվ: Օրը «ծանր է». զգացմունքները ճնշում են գործադրում մտքի վրա: Ցանկացած փոփոխություն անհանգստություն է առաջացնում: Ընկերները կարող են հուսախաբ անել, իսկ ոչ ընկերները՝ օգնել:

Բացի տնային գործերից՝ բոլորն ընդունվում են քննադատորեն: Սպասվում են կոնֆլիկտներ անգամ մտերիմների հետ: Օրը բարեհաճ է միայն նրանց հանդեպ, ովքեր լսում են իրենց սրտի ձայնին և շարժվում ինտուիցիայով: Խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր մտերիմներին:

Էլ ինչ կարևոր կանխատեսումներ են արել աստղագետները այս օրվա հետ կապված՝ տեղեկացեք տեսանյութի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել