Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացավ Համախմբված երիտասարդական միության նախաձեռնությամբ International Dilijan Summit-ը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ։ Նպատակն էր մոտիվացված երիտասարդներին հնարավորություն տալ ունենալու իրենց բիզնեսը և նպատակին հասնելու համար քայլեր ձեռնարկել հենց այսօրվանից։ Նոր գաղափարներից մինչև հաջողակ բիզնեսի ստեղծում. International Dilijan Summit-ի շրջանակում մարդիկ են, ովքեր եղել են համարձակ, նախաձեռնող, չեն վախեցել ձախողվելուց ու, ի վերջո, հաջողել են: Սեմինար դասընթացի բանախոսները եկել էին երիտասարդներին պատմելու իրենց փորձի, հաջողակ բիզնես հիմնելու նրբությունների մասին:

IMG (19) copyIMG (85) copyՄասնակցության հայտ ներկայացրած 600-ից ավելի երիտասարդներից ընտրվել էին 200-ը։ Blognews-ի հետ զրույցում International Dilijan Summit-ի նախագահ Աննա Լալայանը նշեց, որ այսպիսի ձևաչափով ֆորումներ Հայաստանում շատ են եղել, բայց այս մեկը տարբերվում է մնացածից. «Սա կազմակերպել են հենց երիտասարդները երիտասարդների համար: Տարիքային սահմանափակում չի եղել: Մասնակիցներին ընտրելիս հաշվի ենք առել անգլերենի իմացության մակարդակը, ապագայի պլանները և այլն: Հուսով եմ՝ այս սեմինարը շատերի համար մոտիվացիա կլինի»:

Թրեյնինգի բանախոսներից Էդուարդ Քանքանյանն այն քչերից է, ով չի վախեցել սխալվելուց ու ամեն կերպ գնացել է երազանքներին ընդառաջ: Նույնը խորհուրդ է տալիս նաև երիտասարդներին: Այսօր նա այնպիսի startup-ի համահեղինակ է, որի օգնությամբ կարելի է նախապես մայրաքաղաքի շուրջ 100 ռեստորաններում ու սրճարաններում սեղան ամրագրել: Էդուարդի կարծիքով՝ գումարը տալիս են ոչ թե գաղափարի, այլ մարդկանց համար. «Այն մարդիկ, ովքեր startup-ի մեջ գումար պետք է ներդնեն, առաջին հերթին կարևորություն են տալիս անհատին, այսինքն, թե ում պետք է վստահեն այդ գումարը, որովհետև եթե նայենք ամենահաջողված  ընկերությունների օրինակներին միշտ կա ինչ-որ ուժեղ լիդեր կամ թիմ, որին վստահում են: Նույնը կարելի է ասել  նաև փոքր ստարտափերի մասին: Երիտասարդներին խորհուրդ կտամ սկսել, անել, անել ու էլի անել, ինչ-որ անհաջողություններ ունենալ, ընկնել, վեր կենալ, փորձ հավաքել, որովհետև ամեն ինչն էլ կառուցվում է դրա վրա։ Երբեք հնարավոր չէ հենց այնպես ու միանգամից հասնել հաջողության: Պետք է հիշել, որ հաջողության հասնում են այն ընկերությունները, որոնք շատ երկար են աշխատում: IT ամենամեծ ընկերություններից մեկն, օրինակ, մինչև Ինստագրամի ստեղծելն ունեցել է մի քանի անհաջող պրոյեկտ»:

IMG (42) copyIMG (33) copy

Մաքսն ու Լևոնը նույնպես տարբերվող ու հեղափոխական գաղափարի հեղինակներ են: 18-ամյա պատանիներից ընդամենը մեկ տարի պահանջվեց հավակնոտ նախաձեռնությունը գործի վերածելու համար: Նրանց ստեղծած «Կտոր» դիզայներական ընկերությունը կարճ ժամանակում դարձավ դիջիթալ ոլորտում ամենապահանջվածն ու մրցունակներից մեկը. «Ամենակարևոր դասը, որ մենք այս ընթացքում հասկացանք, այն էր, որ կյանքում ոչ մեկ քեզ հենց այնպես ոչինչ չի տալու, եթե դու ինչ-որ բան ես ուզում, պետք է վերցնես: Խորհուրդ ենք տալիս բոլորին երիտասարդ տարիքում փորձել ամեն ինչ: Գտեք մի բան, որը սիրում եք ու դա զարգացրեք, միչև կդառնաք ամենալավը»:

IMG (78) copyIMG (93) copyՄիջոցառման սկզբում հանդես եկած տարբեր ոլորտների հաջողված startup-երի մասնագետների թվում էր նաև Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նա նշեց, որ իրենց ընկերությունն էլ է ժամանակին startup եղել. «Կարծես, տասը տարի հետ գնացած լինեմ և այդ իրականության մեջ լինեմ: Վստահ եմ՝ մի տասնամյակ հետո նման մեծ ընկերություններ կձևավորվեն նաև այս երեխաների միջոցով: Ucom-ի կողմից լավագույն գաղափարներն աջակցություն կստանան»:

Կենտրոնական բանկում սպառողների շահերի պաշտպանության  և ֆինանսական կրթման թիմի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ևս վստահեցնում է՝ բանկը տարիներ շարունակ փորձում է ֆինանսական կրթման ոլորտում քաղաքականություն իրականացնել, ու այստեղ հավաքված երիտասարդները կարող են  ստեղծել գաղափարներ, որոնք կնպաստեն բիզնեսի և սպառողի համագործակցությանը. «Այդ տեսանկյունից մենք կարող ենք միայն ողջունել այս քայլը: Լավագույն պարգևը, որ կարող ենք երիտասարդներին տալ, հնարավորությունն է՝ անցնելու պրակտիկա Կենտրոնական բանկում»:

IMG (69) copy

Շուրջ մեկժամյա բրեյնսթորմինգի (մտագրոհ) ընթացքում ծնված նորարարական գաղափարներից պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրեց «Տար-Բեր» թիմի առաջարկը: Թիմի անդամներից Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ընկերության նպատակն ապրանքների ու փաստաթղթերի տեղափոխումն էր. «Ծրագրից հնարավոր է օգտվել թե՛ app-ով, թե՛ հեռախոսազանգով՝ պատվիրելով մեքենա, որն ապրանքը կտեղափոխի մի կետից մյուսը: Թիրախում ընտրել էինք զինվորներին, ովքեր հաճախ ծանրոց ստանալու հնարավորություն չեն ունենում, մարզերից եկած ուսանողներին ու նաև առցանց գնում կատարողներին: Բիզնեսի մեջ սա այնքանով է իրականանալի, որ մեծ ներդրումներ չի պահանջում: Մենք համագործակցելու էինք մեծ տաքսի սերվիսների հետ՝ մեքենաների խնդիրը լուծելու համար: Քիչ ներդրում ու շահավետ բիզնես. սա էր մեր startup-ի հաջողության գրավականը»:

Հաղթող մասնակիցները հնարավորություն կունենան մեկամսյա պրակտիկա անցնելու Կենտրոնական բանկում և Ucom ընկերությունում։

IMG (115) copyIMG (110) copyIMG (122) copyIMG (127) copyIMG (15) copyIMG (104) copyIMG (106) copyIMG (107) copyIMG (53) copyIMG (4) copyIMG (46) copyIMG (42) copy

IMG (124) copyIMG (125) copyIMG (101) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել